Barerar.am կայքը և հավելվածը ստեղծվել են 2024 թվականին՝ «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ:
Հարթակի նպատակն է օգնել երեխա ունեցող նպաստառու (սոցիալապես անապահով), ծայրահեղ ծանր կենսապայմաններում գտնվող ընտանիքներին:
Բարերարից օգնությունը ընտանիքներին հասնելու է անմիջապես (առանց որևէ ֆիզիկական անձի կամ կազմակերպության միջնորդության)՝ ընտանիքի ծնողի հաշվեհամարին փոխանցման կամ IDram, TelCell վճարային համակարգերի միջոցով:
«Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամը յուրաքանչյուր ընտանիքին առաջինը որպես օգնություն տրամադրում է 500 000 դրամ և հեռախոս՝ մեկ տարի անսահմանափակ ինտերնետով, նաև աջակցում է բանկային հաշիվներ բացելու հարցում:
Կարիքավոր ընտանիքների մասին պատմող տեսանյութերը կարող եք դիտել կայքում և հավելվածում: Շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, հրապարակվում է մեկ նոր տեսանյութ:
Barerar.am կայքը և հավելվածը չեն հետապնդում որևէ ֆինանսական շահ և չեն գանձում միջնորդավճար: Ձեր փոխանցած գումարն ամբողջությամբ հասնում է Ձեր նախընտրած ընտանիքին:
Քանի որ կարիքավորներն անպակաս են լինելու երկրի վրա, դրա համար էլ պատգամելով՝ ասում եմ. «Քո
աղքատ եղբոր եւ քո երկրում չքավոր մարդկանց նկատմամբ առատաձեռն եղիր»: Երկրորդ Օրենք 15:11