Հաճախ  տրվող  հարցեր

  • Ինչպե՞ս են ընտրվում ընտանիքները

Barerar.am կայքում և հավելվածում ներկայացված ընտանիքների ընտրությունը կատարվում է միայն «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից ընտրված շահառուներից:

Նախքան ընտանիքի մասին նկարահանում իրականացնելը՝ հիմնադրամի աշխատակիցների կողմից կապ է հաստատվում թեկնածու ընտանիքի հետ, կատարվում է այցելություն տվյալ ընտանիքի բնակավայր, տեղում դիտարկվում են կենսապայմանները, որից հետո կայացվում է որոշում՝ տեսանյութի նկարահանման և հարթակում ներկայացնելու վերաբերյալ:

 

  • Ո՞վ կարող է դառնալ տեսանյութի թեկնածու

Barerar.am կայքում և հավելվածում ներկայացվում են այն ընտանիքները, որոնք գտնվում են սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում (չունեն սեփական տուն կամ բնակարան) և ունեն

  • երեք ու ավել երեխա, կամ
  • հաշմանդամություն ունեցող երեխա/ներ, կամ
  • միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաներ:

 

  • Կա՞ օգնության սահմանաչափ

Barerar.am կայքում և հավելվածում ներկայացված ընտանիքներին օգնություն ցուցաբերելիս նվազագույն կամ առավելագույն սահմանաչափ առկա չէ: Յուրաքանչյուրը, ով որոշել է դառնալ բարերար, օգնությունը կարող է ցուցաբերել այն չափով, որն իր համար ընդունելի է:

 

  • Փոխանցում կատարելու ի՞նչ մեթոդներ կան

Barerar.am կայքում և հավելվածում ներկայացված ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար կարող եք կատարել փոխանցում «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ յուրաքանչյուր ընտանիքի անունով բացված բանկային հաշվեհամարին (առկա են դրամային և արտարժույթային՝ ռուբլի, դոլար, եվրո հաշվեհամարներ), վճարային համակարգերին (Idram, Telcell):

 

  • Ինչպե՞ս է փոխանցումը հասնում ընտանիքին

Barerar.am կայքում և հավելվածում ներկայացված ընտանիքներին օգնությունը հասնում է ուղիղ, առանց որևէ միջնորդի, փոխանցված գումարը առանց որևէ պահումների մուտքագրվում է տվյալ ընտանիքի ծնողի հաշվեհամարին: 

 

  • Ի՞նչ նպատակով է օգտագործվում օգնությունը

Barerar.am կայքում և հավելվածում ներկայացված տեղեկության հիման վրա կատարված յուրաքանչյուր օգնություն ընտանիքները տնօրինում են սեփական հայեցողությամբ՝ ըստ իրենց անհրաժեշտությունների և առաջնահերթությունների: Հարթակը որևէ կերպ հաշվետու չէ ընտանիքների կողմից ստացված օգնության միջոցների օգտագործման վերաբերյալ:

 

  • Ինչպե՞ս կարելի է ստուգել՝ արդյոք փոխանցումը կատարվել է

Վճարային համակարգերի (Idram, Telcell) միջոցով կատարված փոխանցումները յուրաքանչյուր ընտանիք ստանում է անմիջապես փոխանցման պահին, ինչը նրանք կարող են տեսնել բջջային հեռախոսներում ներբեռնված Idram, Telcell հավելվածների միջոցով: Բանկային փոխանցումները ընտանիքի ծնողի հաշվեհամարի վրա հայտնվում են բանկային գործարքների կատարման համար նախատեսված ժամկետում:

 

  • Ի՞նչ տեղեկություն է հասանելի դառնում ընտանիքին բարերարի վերաբերյալ

Barerar.am կայքում և հավելվածում ներկայացված ընտանիքները իրենց օգնություն ցուցաբերած անձի մասին կարող են ունենալ այն տեղեկությունը, որը նշված է փոխանցման եղանակում: Հասանելի տեղեկությունն է՝ փոխանցում կատարած անձի անուն-ազգանունը, որը նշված է լինում տվյալ անձի վճարային համակարգի դաշտում: Տվյալ տեղեկությունը փոխանցում ստացողին տրամադրվում է վճարային համակարգերի միջոցով: Այլ տեղեկություններ, ինչպիսիք են՝ կոնտակտային տվյալներ, քարտային համար, բանկային վավերապայմաններ և այլն, չեն տրամադրվում (տեսանելի չեն փոխանցումը ստացողի մոտ):

 

  • Օգնություն ցուցաբերելու ի՞նչ այլ եղանակներ կան

Barerar.am կայքում և հավելվածում ներկայացված ընտանիքներին այլ միջոցներով օգնություն ցուցաբերելու համար կարող եք ընտանիքների հետ անմիջական կապ հաստատել հարթակում ներկայացված հեռախոսահամարի միջոցով, կատարել նաև տեսազանգ, անմիջապես այցելել ընտանիքին՝ նշված հասցեով և, տեղում ծանոթանալով ընտանիքի կարիքներին, ընդունել այլ օգնություն ցուցաբերելու որոշում:

 

  • Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ հարթակում ներկայացված ընտանիքը այլևս չի բնակվում կայքում կամ հավելվածում նշված հասցեում

Barerar.am կայքում և հավելվածում ներկայացված ընտանիքների կողմից կապի դուրս չգալու և/կամ բնակության հասցեն փոխելու դեպքում Հիմնադրամը որևէ միջոց չի կարող ձեռնարկել ընտանիքին գտնելու համար: Հարթակում նշվում է նկարահանման պահին ընտանիքի մասին եղած արդիական տեղեկատվությունը:

 

  • Ի՞նչ պարբերականությամբ է կատարվում տեսանյութերի հրապարակումը

Barerar.am կայքում և հավելվածում կարիքավոր ընտանիքների մասին պատմող տեսանյութերը հրապարակվում են շաբաթական 1 անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի: Ընտանիքների մասին պատմող տեսանյութերի հրապարակման հաճախականությունը կավելանա օգնություն ցուցաբերող բարերարների քանակի ավելացմանը համապատասխան:

 

  • Կարո՞ղ է մեկ ընտանիքը ներկայացվել մի քանի անգամ

Barerar.am կայքում և հավելվածում յուրաքանչյուր կարիքավոր ընտանիք ներկայացվում է միայն մեկ անգամ: Կրկնություններ կամ տվյալ ընտանիքի մասին պատմող նոր տեսանյութեր հարթակում չեն հրապարակվում:

 

  • Որքա՞ն ժամանակ են տեսանյութերը լինելու հարթակում հրապարակված

Barerar.am կայքում և հավելվածում յուրաքանչյուր կարիքավոր ընտանիքի մասին պատմող տեսանյութ հրապարակվում է անժամկետ կամ մինչև այն պահը, երբ տվյալ ընտանիքի նախաձեռնությամբ իրենց մասին պատմող տեսանյութը չի հեռացվում հարթակից:

 

  • Ինչպե՞ս գտնել կոնկրետ ընտանիքի մասին տեսանյութը

Barerar.am կայքում և հավելվածում գործում է որոնման հնարավորություն, որի միջոցով կարող եք փնտրել հարթակում ներկայացված ցանկացած ընտանիք՝ ըստ անուն-ազգանուն-հայրանվան, բնակության վայրի, տեսանյութի հրապարակման ամսաթվի: